Content Image
Content Image

«Շելթր Քնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականի հունվարին: Սոցիալական նշանակություն ունեցող այս ծրագիրը նպատակ ունի ապահովելու կացարանով միջին ու միջինից ցածր եկամտաբերություն ունեցող ընտանիքներին: Ընկերության գերնպատակն է` ակտիվ ներդրում ունենալ աղետի հետևանքով տուժած Գյումրու ու Սպիտակի վերականգնման աշխատանքներին, մասնակցել Արցախի ազատագրված տարածքների բնակեցման ու զարգացման գործընթացին, լինելու հայ ընտանիքներին ամենաանվտանգ ու մատչելի կացարաններով ապահովող հուսալի գործընկերը:Ընկերությունը 2016 թվականի հունիսին հաջողությամբ գործարկեց իր առաջին արտադրամասը, որը գտնվում է Աբովյան քաղաքում: Ներկայումս մշտական աշխատողների թիվը 3-ն է, ևս 12 հոգի համագործակցում են մեզ հետ պայմանագրային հիմունքներով: Նախատեսվում է մինչև 2017 թվականի ավարտը ընկերության մշտական աշխատողների թիվը հասցնել 15-ի